Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների  կազմերը   հաստատելու  մասին»  ԱԺԽՈ-019-Ա որոշման.

1) 3-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Վիգեն Խաչատրյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Միքայել Թումասյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով.

2) 4-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Մհեր Մելքոնյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Լեւոն Քոչարյան «Հայաստան» խմբակցություն» բառերով: