Տպել
Ռուստամ Ռաֆիկի Գասպարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.04.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:

1996թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Իրավագետ:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին, 1994-2000թթ. ծառայել է ՀՀ բանակում` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Գնդապետ:

Պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաեւ ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 21 ընտրատարածք): 19.06-2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: