Կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխաններ
Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երեւանում:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (ԵԺՏԻ) պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում (Ֆրանսիա): Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
1987-1990թթ. աշխատել է ԵԺՏԻ արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ.՝ ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ):
11.06.2012-19.06.2012թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 19.06.2012-18.05.2017թթ.՝ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ նախագահի տեղակալ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» (2016թ.),
«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» (2019թ.) մեդալներով:
Հեղինակ է 130-ից ավելի գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների եւ ուսումնական ձեռնարկների:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: