National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արման Վլադիմիրի Աբովյան

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:

1991թ. ընդունվել է Հայկական բաց համալսարանի կառավարման ֆակուլտետ (չի ավարտել):

Մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի բժշկական (2006թ. եւ 2011թ.)  եւ հակաահաբեկչական (2007թ.) կրթական ծրագրերին, բազմաթիվ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Հայաստանում եւ արտերկրում:

1999-2001թթ.  աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում: 2001-2013թթ.՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում:  2012-2014թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: 2013-2015թթ. հիմնադրել եւ ղեկավարել է «Կանաս եւ Ջեքսոն» քաղաքական-վերլուծական կազմակերպությունը: 2013-2015թթ. եղել է Ուկրաինայի «Ուկրմոնտաժսպեցստրոյ» պետական ունիտար կազմակերպության նախագահի խորհրդական: 2015-2017թթ.՝ «Արարատգրուպ» ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար: 2013-2018թթ.՝ «Նովոստի Արմենիա», «Ռեգնում», «Եվրասիա դեյլի», «Ֆրոնտնյուզ» տեղեկատվական-վերլուծական պորտալների հավատարմագրված քաղաքական վերլուծաբան: 2016-2018թթ.՝ «Ռադիո Վան»-ի «Ճշմարտության եզրեր» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Փոքրիկ երկիր» վերլուծական ծրագրի համահեղինակ-վարող:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի «Լավագույն աշխատող» (2006թ. եւ 2008թ.) պատվոգրերով:

Քաղաքական-վերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am