Ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում:
2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: Լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ-խորհրդատու: 2014թ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Միջազգայնագետ: 2012թ. վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում (Մեծ Բրիտանիա):
2014-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը:
2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ունի երկու զավակ: