National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ջանիբեկ Սերոբի Հայրապետյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
19.06.1982
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1982թ. հունիսի 19-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005թ. ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Փոխադրումների կազմակերպումը եւ կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթեւեկության կազմակերպում» բաժինը, 2007թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

1999-2000թթ. եւ 2002-2006թթ. աշխատել է «Մետաղաամանեղեն գործարան» ԲԲԸ ավտոփականագործ, 2006-2007թթ.՝ էներգո-մեխանիկական բաժնի պետի տեղակալ, 2007-2009թթ.՝ էներգո-մեխանիկական բաժնի պետ, 2009թ. ապրիլ-օգոստոս՝ գանձապահ, 2009-2012թթ.՝ էներգո-մեխանիկական բաժնի պետ, 2012-2016թթ.՝ փոխտնօրեն: 2016-2017թթ.՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ղեկավարի տեղակալ: 2017-2018թթ.՝ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի տեղակալ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am