Ծնվել է 1961թ. հունվարի 20-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական):
1984թ. ավարտել է Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: 2001թ.՝ Շիրակի էկոնոմիկայի եւ կառավարման համալսարանը: Տտնտեսագետ: 2008թ.՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Պատմության եւ իրավունքի ուսուցիչ:
1984-1988թթ. եղել է Լենինականի առեւտրի վարչության ապրանքագետ: 1985թ. հիմնադրել եւ 1985-1987թթ. ղեկավարել է «Սպարտակ» կոոպերատիվը: 1994 թվականից զբաղվում է ֆերմերային գործունեությամբ:
1999թ. ընտրվել, 2002թ., 2005թ. եւ 2008թ. վերընտրվել է Գյումրու քաղաքապետ:
2004-2008թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր ՏԻՄ մշտական գործող հանձնաժողովի անդամ:
2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ՀԱՕԿ-ի ոսկե պսակով (2002թ.,), «Ֆրիտյոֆ Նանսեն» (2006թ.), ՀՀ վարչապետի (2006թ.) հուշամեդալներով, «Հակոբ Մեղապարտ» (2006թ.), «Անանիա Շիրակացի» (2006թ.) մեդալներով, «Գրողների բարերար» բարձրագույն պարգեւով (2007թ., ՀԳՄ), «Գյորգեւյան խաչի 200-ամյակ» հուշամեդալով (2010թ.), «Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկի» 1-ին աստիճանի մեդալով (2010թ., Ռուս ուղղափառ եկեղեցի):
Հեղինակ է «Առաքելական եկեղեցու ուղիղ վարդապետությունն ընդդեմ աղանդավորական մոլորության», համահեղինակ՝ «Գյումրի քաղաքը եւ մարդիկ» գրքերի:
Ամուսնացած է, ունի չորս զավակ: