Ծնվել է 1983թ. հունվարի 1-ին Արարատում:
2005թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Լեզվաբանություն-քաղաքագիտություն» ֆակուլտետը՝ անգլերենի մասնագետի եւ քաղաքագետի որակավորումով, 2007թ.՝ Կիպրոսի Միջերկրական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը, 2008թ.՝ Հնդկաստանի Ձեռնարկատիրական համալսարանի «Միկրոտնտեսագիտությունը միկրոբիզնեսի ոլորտում» ֆակուլտետը, 2018թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» ֆակուլտետը: Կառավարման մագիստրոս:
2005-2008թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկի» մասնագետ-գանձապահ, ապա հաշվի մենջեր: 2008-2009թթ.՝ «Հայբիզնեսբանկի» հաճախորդների սպասարկման եւ դրամարկղային գործառույթների բաժնի ավագ գանձապահ: Հիմնադրել է «Անռիվա-Տրանս» միջազգային բեռնափոխադրումների ընկերությունը (2010-2021թթ.՝ տնօրեն), «Անռիվա-Տուր» տուրօպերատորը (2017-2021թթ.՝ տնօրեն), «Անռիվա-Ռիելթի» անշարժ գույքի կազմակերպությունը (2021թ. ապրիլ-հուլիս՝ տնօրեն), «Քորդոբա» ՍՊԸ-ն:
Արժանացել է «Հայուհի 2015» տիտղոսին (2015թ., Համազգային վստահության խորհուրդ), «Վստահության վարկանիշ 2016» պատվոգրին (2016թ., Համազգային վստահության խորհուրդ):
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: