Արմեն Գերասիմի Չարչյան
Հերթական համար |
||||
Ծննդյան թիվ |
28.01.1960 |
|||
Կուսակցություն |
Անկուսակցական |
|||
Խմբակցություն |
||||
Հանձնաժողով |
||||
Անդամակցություն |
||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1960թ. հունվարի 28-ին Երեւանում:
1983թ. ավարտել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.՝ նույն բուհի ինտերնատուրան: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1984-1988թթ. աշխատել է Արտաշատի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապ օգնության կայանի բժիշկ, 1985 թվականից՝ համատեղության կարգով վնասվածքաբանության բաժանմունքի օրդինատոր: 1988-1992թթ. եղել է Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1992-1993թթ.՝ ավագ գիտաշխատող, 1993-1999թթ.՝ գիտական գծով փոխտնօրեն եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ: 1991-2001թթ.՝ Ազգային առողջապահության ինստիտուտի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ: 1999-2014թթ.՝ Էրեբունի բժշկական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար: 2001-2006թթ.՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դոցենտ: 2006 թվականից Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչն է: 2009-2012թթ. եղել է ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ: 2014-2021թթ.՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն:
1990-1994թթ. մարտական գործողությունների մասնակից է:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ոսկե (2005թ., 2010թ., 2012թ.), «Վազգեն Սարգսյան» (2007թ., ՀՀ ՊՆ), «Մխիթար Հերացի» (2008թ.), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2011թ., ՀՀ ՊՆ), «Մարշալ Բաղրամյան» (2011թ., ՀՀ ՊՆ), «Վաչագան Բարեպաշտ» (2012թ., ԼՂՀ), «Վարազդատ Արշակունի» (2014թ., ՀԱՕԿ), «Գարեգին Նժդեհ» (2014թ., ՀՀ ՊՆ), «Շուշիի ազատագրման» (2017թ., ԱՀ) մեդալներով: Արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ Հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ եւ Արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար (2007թ.):
Երեք մենագրության եւ 200-ից ավելի գիտական աշխատության հեղինակ է:
Ամուսնացած է, ունի 4 զավակ: