Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5423-31.03.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի  (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 2.1-ին մասից հանել  «,ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում պետական վերահսկողության իրականացման» բառերը, «Անշարժ գույքի կադաստրի» բառերը փոխարինել «կադաստրի» բառով, իսկ «կոմիտեն է» բառերից հետո լրացնել «, իսկ պետական վերահսկողության իրականացման մասով՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Շինարարական եւ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում եւ օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Շինարարական աշխատանքներ կատարելու արդյունքում հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան լիազոր պետական մարմինը» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 41-րդ հոդվածի՝

1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս»

2. 1-ին մասում «Պետական լիազորված» բառերը փոխարինել «Տեսչական» բառով, իսկ  1-ին մասի 3-րդ կետում «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «եւ տեղական ինքնակառավարման» բառերով.

3. 2-րդ մասում «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի ղեկավարն» բառերով:

Հոդված  5. Օրենսգրքի 102-րդ հոդվածի  2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 6. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: