Armenian ARMSCII Armenian
Պ-7264-27.11.2023,26.02.2024-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.5-րդ հոդվածով.

«Հոդված 13.5. Բանկային գաղտնիքի տրամադրումը Հաշվեքննիչ պալատին

1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված հաշվեքննության (ստուգման) օբյեկտի մոտ առկա վարկային տեղեկատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Հաշվեքննիչ պալատին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: