Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-789-04.03.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 78-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ ՝

«78) QR գծիկավոր կոդ՝ մեքենայական ընթերցվող պատկեր (պիտակ), որի միջոցով ապահովվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 304-րդ հոդվածը լրացնել 2.1. մասով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից QR գծիկավոր կոդի պարունակությամբ արտատպված փաստաթղթերը հարկային մարմնի կողմից լրացուցիչ վավերացման կարիք չունեն:»:

Հոդված 3. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել 6-րդ եւ 7-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Հարկ վճարողը հնարավորություն ունի արտատպելու կամ ներբեռնելու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի իր անձնական էջում առկա փաստաթղթերը, ինչպես նաեւ QR գծիկավոր կոդ պարունակող այն փաստաթղթերը, որոնց ցանկը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը: QR գծիկավոր կոդ պարունակող արտատպված կամ ներբեռնված փաստաթղթում արտածվում է արտատպման կամ ներբեռնման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը: Արտատպված եւ ներբեռնված փաստաթղթերը պարունակում են QR գծիկավոր կոդ եւ նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը համարվում է հարկային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն: QR գծիկավոր կոդ պարունակող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության, ընդունվում են կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:»:

«7. QR գծիկավոր կոդ պարունակող՝ արտատպվող կամ ներբեռնող փաստաթղթերի QR գծիկավոր կոդի նույնականացման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասում «անձնական հաշվի» բառերից հետո լրացնել «(QR գծիկավոր կոդ պարունակող)» բառերը:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: