ՕՐԵՆՔԸ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությանապահովման ոլորտի հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է այդ ոլորտիկարգավորման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Հոդված 2. Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականությանհիմնական ուղղությունները
Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնականուղղություններն են՝
ա) կենսապես կարեւորագույն պարենային հումքի եւ սննդամթերքի (այսուհետ՝սննդամթերք) տեղական արտադրության խթանումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխանսննդամթերքի որակական հատկանիշների ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի բարելավմանն ուղղվածմիջոցառումների իրականացումը եւ դրա հիման վրա բնակչության գնողունակությանմակարդակի բարձրացումը.
դ) Հայաստանի Հանրապետության պետական պահուստում պարենային պաշարների կուտակումըեւ դրանց արդյունավետ օգտագործումը.
ե) պարենային շուկայի կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
զ) նվազագույն պարենային զամբյուղի կառուցվածքում ընդգրկված սննդամթերքիտեղական արտադրության եւ ներմուծման հաշվեկշռի կազմումը եւ դրա վերաբերյալտեղեկատվության հավաքման եւ վերլուծության ապահովումը։
Հոդված 3. Պարենային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետությանօրենսդրությունը
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հարաբերություններըկարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով,Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը նախատեսում են այլնորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերինորմերը։
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
պետության պարենային անվտանգության ապահովում ՝ պետության տնտեսությանայնպիսի վիճակ, որն ապահովում է երկրի պարենային անկախությունը եւ երաշխավորումբնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկականեւ տնտեսական մատչելիությունը.
պարենային անվտանգության ապահովման երաշխիքներ ՝ տնտեսական, կազմակերպականեւ այլ բնույթի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ուղղված ենպարենային ճգնաժամերի կանխատեսմանը եւ կանխարգելմանը, իսկ դրանց առաջացմանդեպքում՝ հետեւանքների վերացմանը.
պարենային ճգնաժամ ՝ իրավիճակ, երբ պետության ամբողջ տարածքումկամ դրա գերակշռող մասում բնակչության ապահովումը սննդամթերքով գտնվում էվտանգի տակ, եւ որի կանխման համար օրենսդրությամբ սահմանված կարգով պետականկառավարման լիազոր մարմինները կիրառում են հատուկ միջոցառումներ.
սնվելու ֆիզիոլոգիական նորմեր ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկված սննդամթերքիսպառման միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալականչափանիշներ.
կենսապես կարեւորագույն սննդամթերք ՝ սնվելու ֆիզոլոգիական նորմերինհամապատասխան եւ կենսագործունեության նվազագույն մակարդակի ապահովման համարպարտադիր սպառվող սննդամթերք.
պետության պարենային անկախություն ՝ կենսապես կարեւորագույն սննդամթերքներիներմուծման անհնարինության կամ անբավարարության դեպքում եւ պարենային ճգնաժամիկանխարգելման նպատակով սննդամթերքի տեղական արտադրության անհրաժեշտ մակարդակիապահովման հնարավորություն.
սննդամթերքի արտադրության անհրաժեշտ մակարդակ ՝ կենսապես կարեւորագույնսննդամթերքի գծով տեղական արտադրության մակարդակ.
սննդամթերքի ֆիզիկական մատչելիություն ՝ բնակչության գնողունակպահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապահովում.
սննդամթերքի տնտեսական մատչելիություն ՝ բնակչության գնողունակպահանջարկի մակարդակ, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերմանհնարավորություն՝ ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան .
պետական պարենային պահուստ ՝ Հայաստանի Հանրապետության պետական պահուստիբաղկացուցիչ, որը նախատեսված է օգտագործել պարենային ճգնաժամի կանխարգելմանկամ դրա հետեւանքների վերացման նպատակով:
Հոդված 5. Պարենային անվտանգության ապահովումը
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությանտնտեսական քաղաքականության հիմքն է հանդիսանում միջազգային իրավունքի նորմերինհամապատասխան՝ քաղաքացիների լիարժեք սնվելու եւ սովից զերծ լինելու իրավունքիապահովումը:
Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությանկառավարության (այսուհետ՝ կառավարություն) քաղաքականության հիմնական խնդիրներնեն՝
ա) սննդամթերքի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիության ապահովումը.
բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգությանապահովումը.
գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումը եւ համալրումը։
Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված ստանդարտներին եւ այլ պահանջներին։
Պարենային ճգնաժամի կամ դրա վտանգի դեպքում կառավարությունը սահմանումէ պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմներ, ընդհուպ՝ սննդամթերքինորմավորված բաշխում։
Հոդված 6. Պետության պարենային անկախության ապահովումը
Պետության պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե կենսապեսկարեւորագույն սննդամթերքների տեղական արտադրության եւ պետական պարենայինպահուստի ծավալներն ապահովում են պարենային ճգնաժամի կանխարգելումը: Պարենայինանկախության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունըկրում է կառավարությունը:
Հոդված 7. Կառավարության լիազորությունները պարենային անվտանգությանապահովման ոլորտում
Կառավարությունը պարենային անվտանգության ապահովման նպատակով իրականացնումէ հետեւյալ լիազորությունները՝
ա) ապահովում է պարենային անվտանգության ապահովման ոլորտում միասնականպետական քաղաքականության իրագործումը.
բ) ապահովում է սննդամթերքի արտադրության խթանման եւ կարգավորման ոլորտումտարվող աշխատանքների համակարգումը.
գ) իր լիազորած մարմնի միջոցով մշակում եւ իրագործում է պարենային անվտանգությանապահովման պետական նպատակային ծրագրեր.
դ) սահմանում է պետական պարենային պահուստի անվանացանկը, կուտակման ծավալներըեւ ժամկետները.
ե) իրականացնում է պետական պարենային պահուստի կառավարումը, պատասխանատվությունէ կրում դրա ստեղծման, պահպանման, նպատակային օգտագործման եւ համալրման համար.
զ) սահմանում է իր լիազորած պետական մարմինների նպատակները, խնդիրներըեւ գործառույթները պարենային անվտանգության ապահովման ոլորտում.
է) իրականացնում է բնակչությանը կենսապես կարեւորագույն սննդամթերքի մատակարարմանվերաբերյալ տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, ինչպես նաեւ պարենայինանվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի կանխատեսում եւ պարենային ճգնաժամիկանխարգելման միջոցառումների իրականացում, իսկ վերջինիս առաջացման դեպքում՝նաեւ հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.
ը) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահվածլիազորություններ։
Հոդված 8. Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը
Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը ներառումէ՝
ա) պարենային անվտանգությունը բնութագրող սննդամթերքի տեսակների արտադրությաններմուծման, արտահանման եւ սպառման ցուցանիշները.
բ) սննդամթերքի արտադրության անհրաժեշտ եւ փաստացի մակարդակների պետականհաշվեկշիռը.
գ) սննդամթերքի շուկայի վիճակը եւ զարգացման միտումները.
դ) պետական նպատակային ծրագրերով նախատեսված պարենային անվտանգության միջոցառումները.
ե) պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված ստանդարտների նորմերի ու նորմատիվների կատարմանմակարդակը:
Հոդված 9. Սննդամթերքի արտադրության անհրաժեշտ եւ փաստացի մակարդակներիհաշվեկշիռը
Սննդամթերքի արտադրության անհրաժեշտ եւ փաստացի մակարդակների հաշվեկշիռըպետության պարենային անվտանգության եւ պարենային անկախության ապահովման մակարդակիկանխատեսման հաշվարկների համակարգի հիմքն է, ինչպես նաեւ կենսապես կարեւորագույնսննդամթերքի տեղական արտադրության ծավալների գնահատման բազան:
Սննդամթերքի անհրաժեշտ եւ փաստացի մակարդակների յուրաքանչյուր տարվա հաշվեկշիռըկառավարությունը հաստատում է մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:
Հոդված 10. Պարենային շուկայի պետական հսկողությունը
Պարենային շուկայի պետական հսկողությունն իրականացնում է կառավարությունը՝սննդամթերքի արտադրության անհրաժեշտ եւ փաստացի մակարդակների հաշվեկշռի հիմանվրա:
Պարենային շուկայի պետական հսկողությունը ներառում է՝
ա) սննդամթերքի արտադրության, մատակարարման եւ ապրանքային պաշարների գնահատումը.
բ) պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմների պայմաններում սննդամթերքիխոշոր խմբաքանակների շարժի հսկողությունը՝ արտադրությունից կամ ներմուծումիցմինչեւ դրանց իրացումը.
գ) սննդամթերքի (այդ թվում՝ ներմուծված) որակի գնահատումը՝ էկոլոգիականեւ սանիտարահամաճարակաբանական պահանջներին համապատասխան.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումներիիրականացումը։
Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 հունիսի 2002թ.
ՀՕ-338