Armenian   Russian    
Բանկերի սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.10.2003

Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262, այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-րդ հոդվածով.

«Հոդված 34.1. Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի գույքի իրացման կարգը

Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը: 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.11.2003
ՀՕ-17