Russian    
Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2002

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում «եւ բանկերը» բառերը փոխարինել «, բանկերը եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետում առաջին «միմյանց» բառից հետո ավելացնել «, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպությունների» բառերը, իսկ երկրորդ «միմյանց» բառից հետո՝ «, ինչպես նաեւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային կազմակերպություններին» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հունիսի 2002թ.
ՀՕ-367