ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 10-րդ բաժնի («Հեռահաղորդակցության բնագավառ») 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
3. | տվյալների փոխանցման ծառայությունների մատուցում |
2) 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետում՝
ա) 7.1-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
7.1. | թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն |
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 7.11
րդ ենթակետ՝
7.11 . | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների եւ 220890 ծածկագրին դասվող, մինչեւ 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն |
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված գործունեության տեսակների համար տրվող լիցենզիաների վրա չեն տարածվում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի դրույթները:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-488