ՕՐԵՆՔԸ
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.05.1998
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածում՝
ա) «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «նախկին ԽՍՀՄ-ի» բառերով, իսկ «(սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից)» բառերը հանել.
բ) «ա» ենթակետը «նույն բովանդակությամբ հոդվածներով» բառերից հետո լրացնել «կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով» բառերով:
Հոդված 2.
Օրենքի
6 հոդվածում «Բնակտարածությունը» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում բռնադատված եւ բնակտարածությունը» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 հունիսի 1998թ.
ՀՕ-223