Քրեական օրենսգիրք
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.10.2000
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1551 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն՝ առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ երեք տարվա ընթացքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգ տարի ժամկետով, կամ տուգանքով՝ այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով:»:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիայից հանել «մոլեխաղերի համար որջեր պահելը» բառերը:

Հոդված 3. Վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 227 հոդվածը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 231 հոդվածի վերնագրից եւ դիսպոզիցիայից հանել «, մոլեխաղերի» բառերը:

Հոդված 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն՝ առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:»:

Հոդված 6. Վերացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքի 179 հոդվածը:

Հոդված 7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223 եւ 310 հոդվածներից հանել «179» թիվը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-96