Russian    
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.12.2004

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 7-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի «բ» եւ «գ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային եւ մասնագիտացված.

գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային եւ մասնագիտացված:».

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում եւ լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:».

գ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝

ա) մասնագիտացված մաքսատներ եւ մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների եւ (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների իրականացման լիազորություններով.

բ) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «կարող են» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Այն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները, որոնց մաքսային ձեւակերպումն ավարտված չէ, կարող են մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվել ապրանքներ տեղափոխող անձի կամ դրանց փոխադրումն իրականացնող անձի պատասխանատվության ներքո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով`

«Հոդված 241 .Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նույնականացումը

«Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «ապրանքները երկու մաքսային կետերի միջեւ առանց բեռնագիրը փոխելու տեղափոխելը» բառերը փոխարինել«Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմինը» բառերով:

Հոդված 6 . Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 7 . Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով ՝

«Եթե հայտարարատուի սկզբնապես խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:»:

Հոդված 8 . Օրենսգրքի 33-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝

ա) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մաս՝

«11 . Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:».

բ) 2-րդ մասի «բ» կետը լրացնել «, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նորպարբերություններով`

«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումըմեկ տարուց ավելի ժամկետով:».

գ) 3-րդ կետի վերջին երկու «վերարտահանում» բառերը փոխարինել «արտահանում՝ ազատ շրջանառության համար» բառերով:

Հոդված 10 . Օրենսգրքի 37-րդ հոդվածում`

ա) 1-ին մասում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով.

բ) 2-րդ մասի «բ» կետի առաջին նախադասությունը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով» բառերով.

գ) 2-րդ մասի «բ» կետի երկրորդ եւ երրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».

դ) 2-րդ մասի «ե» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների» բառերով.

ե) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով՝

«զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:»:

Հոդված 11. Օրենսգրքի 38-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:

Եթե ապրանքների ժամանակավոր ներմուծման նկատմամբ Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր ներմուծումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր ներմուծման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:»:

Հոդված 12 . Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդնախադասությունով՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».

բ) 2-րդ մասի «ե» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «եւ տրանսպորտային միջոցների» բառերով.

գ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով՝

«զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 42-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:

Եթե ապրանքների ժամանակավոր արտահանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների կողմից կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցներ, ապա ապրանքների ժամանակավոր արտահանումը չի կարող թույլատրվել (կամ ժամանակավոր արտահանման թույլտվության ժամկետը չի կարող երկարաձգվել) ավելի երկար ժամկետներում, քան ոչ սակագնային կարգավորման այդ միջոցներով նախատեսվածներն են:»:

Հոդված 14. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

ա)1-ին մասից «առանց մաքսային հսկողության» բառերը հանել.

բ) 2-րդ մասի «ա» կետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 471 -րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 16 . Օրենսգրքի48-րդ հոդվածում՝

ա) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ մաս՝

«11 . Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝

ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.

բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.

գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:».

բ) 2-րդ մասի «բ» կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբնոր պարբերություններով`

«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումըմեկ տարուց ավելի ժամկետով:».

գ) 3-րդ մասի վերջին երկու «վերաներմուծում» բառերը փոխարինել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» բառերով:

Հոդված 17 . Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) մինչեւ 180 օրվա ընթացքում «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» ռեժիմով ներմուծված ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների գումարները, բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական եւ ճանապարհային վճարների:»:

Հոդված 18 . Օրենսգրքի 54-րդ հոդվածում 3-րդ մասի «ա» կետը լրացնել «եւ օրենքով նախատեսված դեպքերում այլ վճարների» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 60-րդ հոդվածում «2-րդ կետի» բառերը փոխարինել«1-ին կետով» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 87-րդ հոդվածում 1-ին մասի «ինչպես նաեւ առաքման պայմաններով նախատեսված լինելու դեպքում» բառերը փոխարինել «ինչպես նաեւ վաճառողի (մատակարարի) կողմից առաքման (մատակարարման) պայմաններով նախատեսված լինելու դեպքում» բառերով:

Հոդված 21. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 971 -րդ հոդվածով`

«Հոդված 971 . Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքների եւ տրանսպորտային միջոցների օգտագործումը կամ տնօրինումը կամ այլ անձանց հանձնումը

1. Մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, արտոնության տրամադրման նպատակից (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդպիսի նպատակ սահմանված է) տարբերվող նպատակով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու համար ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է նախապես վճարել արտոնության տրամադրման հետեւանքով չհաշվարկված եւ (կամ) չվճարված մաքսային վճարները:

Ապրանքներ տեղափոխող անձինք իրավունք չունեն օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու սույն կետի առաջին պարբերությունում նշված ապրանքները եւ տրանսպորտային միջոցներն արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով՝ այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային սահմանով բացթողումից հետո` երեք տարվա ընթացքում, բացառությամբ սույն կետի առասջին պարբերությունում նշված դեպքի:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքները եւ տրանսպորտային միջոցները տեղափոխելիսհայտարարագրելու օրվա դրությամբ հաշվարկված մաքսային արժեքից՝ մաքսային վճարների գործող դրույքաչափերով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մաքսային վճարները չվճարելու դեպքում մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնված ապրանքները եւ տրանսպորտային միջոցները բացթողումից հետո երեք տարվա ընթացքում արտոնության տրամադրման նպատակից տարբերվող նպատակով օգտագործելու, տնօրինելու կամ այլ անձանց հանձնելու դեպքում մաքսային վճարների, ներառյալ` դրանց վճարումն ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գանձումը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 22. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում տրված աղյուսակում՝

ա) 8415 81 100, 8415 82 100 եւ 8415 83 100 ապրանքային ծածկագրերի տողերի «Ապրանքի նկարագիրը» սյունակում «9415» ծածկագիրը փոխարինել «8415» ծածկագրով.

բ) 8415 90 100 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9415 81» ծածկագիրը փոխարինել «8415 81» ծածկագրով.

գ) 8514 90 200 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9514 10 050» ծածկագիրը փոխարինել «8514 10 050» ծածկագրով.

դ) 8708 99 ապրանքային ծածկագրի տողի«Ապրանքի նկարագիրը» սյունակում «9701 87 05» ծածկագիրը փոխարինել «8701 87 05» ծածկագրով:

Հոդված 23 . Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի «փոխադրումներով» բառը փոխարինել «փոստային առաքումներով» բառերով.

բ) 5-րդ մասի «բ» կետում «2-րդ կետի» բառերը փոխարինել «3-րդ կետի» բառերով.

գ) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն կետով նախատեսված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:»:

Հոդված 24 . Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» բառերից հետո լրացնել «, «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում»» բառերով.

բ) 1-ին մասի «ա» կետը «պայմանագիրը» բառից հետո լրացնել «իսկ հայտարարագրումն իրականացնում է մատակարարման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձը,» բառերով:

Հոդված 25 . Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 4-րդ մասի «0,2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով:

Հոդված 26 . Օրենսգրքի 110-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի «ամսական» բառը փոխարինել «մեկ ամսվա ընթացքում միեւնույն պայմանագրի հիման վրա միեւնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար» բառերով.

բ) 4-րդ մասը «տեղերից» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային ժամերից» բառերով.

գ) 7-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «պատասխանատու պահպանության վերցված» բառերով:

Հոդված 27 . Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

ա) 3-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով.

բ) 4-րդ մասը լրացնել «, բայց ապրանքների բացթողնման պահից ոչ ուշ» բառերով.

գ) 6-րդ մասի «0,2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 114-րդ հոդվածի մուտքում «Մաքսային ձեւակերպումն» բառերը փոխարինել «Ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումն» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 121-րդ հոդվածի «մաքսային պահեստի հիմնադիրները» բառերը փոխարինել «սույն օրենսգրքով սահմանված մաքսային գործի հետ կապվածլիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձինք» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը «հայտարարագրի» բառից հետո լրացնել «ներկայացումը եւ» բառերով.

բ) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը եւ գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:

Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:»:

Հոդված 31. Օրենսգրքի 135-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Մաքսային հայտարարագրում փոփոխություններ եւ լրացումներ կարող են կատարվել մինչեւ դրա ընդունումը:

Մաքսային հայտարարագրի ընդունումից հետո դրանում առկա անճշտությունները եւ (կամ) սխալները կարող են ճշտվել մաքսային հայտարարագիրն անվավեր համարելով եւ սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ նոր մաքսային հայտարարագիր ներկայացնելով:

2. Եթե մաքսային հայտարարագրի ընդունումից հետո պարզվում է, որ դրանում կա անճշտություն կամ սխալ, ապա՝

ա) եթե կան մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր, ապա մաքսային մարմինը սկսում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում սույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված որոշում ընդունած պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող օրը մաքսային հայտարարագրի անվավեր համարման միջնորդություն է ներկայացնումմաքսային մարմնի ղեկավարին.

բ) եթե մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթ սկսելու հիմքեր չկան, ապա հայտարարագիրն անվավեր է համարվում սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

3. Ընդունված մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու խնդրանքով հայտարարատուն կարող է դիմել մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին:

4. Հայտարարագրի անվավեր համարման դիմումն ստանալու հաջորդ օրը, եթե սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ չի սկսվել, ապա մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է հայտարարագրի անվավեր համարման մասին որոշում, իսկ եթե դիմումի ուսումնասիրման արդյունքում չեն բացահայտվում ընդունված մաքսային հայտարարագրի անվավեր համարելու` սույն հոդվածի 5-րդ կետում նշված հիմքերը, ապա դիմումը մերժվում է՝ գրավոր ներկայացնելով մերժման պատճառները:

5. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել, եթե ընդունված մաքսային հայտարարագրում կա անճշտություն կամ սխալ, կամ հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները փաստացի չեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, եւ այդ հանգամանքը հանգեցրել է կամ, հայտարարագիրն անվավեր չհամարելու դեպքում, կարող է հանգեցնել մաքսային կանոնների խախտման:

6. Մաքսային հայտարարագիրը կարող է անվավեր համարվել հայտարարատուի եւ մաքսային մարմնի փոխհամաձայնության դեպքում մաքսային մարմնի կողմից կամ դատական կարգով:

7. Անվավեր համարված հայտարարագրերը վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով հանվում են փաստաթղթաշրջանառությունից եւ տվյալների բազայից:

8. Եթե անվավեր համարված մաքսային հայտարարագիրը մաքսային մարմիններին ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով փաստացի տեղափոխված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար կամ այդպիսի ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ նախկինում կիրառված մաքսային ռեժիմը փոխելու համար, ապա հայտարարատուն պարտավոր է այդ ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար ներկայացնել նոր մաքսային հայտարարագիր՝ մաքսային հայտարարագիրն անվավեր համարելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում, ընդ որում, մինչեւ նոր մաքսային հայտարարագրի հիման վրա բացթողումն անվավեր համարված մաքսային հայտարարագրով հայտարարագրված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները գտնվում են մաքսային հսկողության տակ:»:

Հոդված 32 . Օրենսգրքի 139-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Անկախ սույն հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված հսկողության ժամկետներից, ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչեւ որեւէ մաքսային ռեժիմով հայտարագրվելը գտնվում են մաքսային հսկողության տակ:»:

Հոդված 33. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը, 147-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ3-րդ մասերը, 148-րդ հոդվածը եւ 149-րդ հոդվածի 1-ին մասը «տարածաշրջանային» բառից հետո լրացնել «կամ մասնագիտացված» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ վերադաս մաքսային մարմնի մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանման ղեկավարի» բառերով:

Հոդված 35 . Օրենսգրքի 1501 -րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը «իրականացվում է» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերով:

Հոդված 36 . Օրենսգրքի 178-րդ հոդվածը լրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն բաժնով նախատեսված արտոնություններից օգտվելուց հետո՝ 3 տարվա ընթացքում, այդ ապրանքների օտարման դեպքում մաքսային վճարները, ներառյալ՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գանձումը, իրականացվում են սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:»:

Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1991 -րդ հոդվածով՝

«Հոդված 1991 . Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը

1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության եւ ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետեւանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝

այդ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:

2. «Ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների եւ (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:»:

Հոդված 38 . Օրենսգրքի 204-րդ հոդվածում «օգտագործումն» բառը փոխարինել «օգտագործումը, տնօրինումը եւ այլ անձանց հանձնելն»բառերով:

Հոդված 39 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.01.2005
ՀՕ-66