Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.07.2005
Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (19 հունիսի 2004 թվականի, ՀՕ-85, այսուհետ` օրենք) ուժը կորցրած ճանաչել 1-ին հոդվածի նախավերջին պարբերությունը, 17-րդ եւ 18-րդ հոդվածները:

Հոդված 2. Հանել «Գլուխ 5. Փրկարարական ծառայությունը լիազոր մարմնի կազմում» վերնագիրը:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի «սույն օրենքի 18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փրկարարական ծառայության ծառայողների համար» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի սեպտեմբերի 1-ի:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.08.2005
ՀՕ-172