ՕՐԵՆՔԸ
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.04.2006
Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119-Ն, այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի առաջին մասը լրացնել «ժ» կետով.
«ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը։»:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, հայագիտության զարգացման ծրագրերի հաստատումը» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.05.2006
ՀՕ-46