Russian    
Այլընտրանքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 01.06.2006

«Այլընտրանքային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետությանoրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-6-Ն)`

1) 15-րդ հոդվածում`

ա) վերնագրի եւ տեքստի «այլընտրանքային զինվորական» բառերը փոխարինել «այլընտրանքային» բառով,

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածում նախատեսված կարգով այլընտրանքային ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու դիմում ներկայացրած անձինք պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում ընդհանուր հիմունքներով, եւ նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը չի ներառվում պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:».

2 ) 17-րդ հոդվածի 1-ին մասում «զորակոչված» բառը փոխարինել «կանչված» բառով.

3 ) 21-րդ հոդվածում՝

ա) երկրորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից կալանքի կամ ազատազրկման ձեւով պատիժ կրելու, այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու կամ ծառայությունից խուսափելու կամ ծառայությունը կատարելուց հրաժարվելու ժամկետը չի ներառվում այլընտրանքային աշխատանքային ծառայողի ծառայության ժամկետի մեջ:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.06.2006
ՀՕ-60