Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 165.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 165.9.  «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումը

1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ մինչեւ սույն հոդվածի վերջը` Օրենք) եւ Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտումն առաջացնում է հետեւյալ պատասխանատվության միջոցների կիրառումը.

1) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաեւ «ա», «բ» եւ «գ» կետերով սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձեւը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

2) Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

3) Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը խախտելն առաջացնում է նախազգուշացման հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

4) Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

5) Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

6) Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

7) Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

8) Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

9) Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

10) Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.

11) Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.

12) Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով.

13) Օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման եւ խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից Օրենքի պահանջների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 244.12.   «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի խախտման համար վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող մարմինը

1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան վերահսկող մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է վերահսկող մարմնի ղեկավարը: Ֆիզիկական անձ հանդիսացող այն ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ, որոնք չեն լիցենզավորվում (նշանակվում) որեւէ վերահսկող մարմնի կողմից, «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այդ օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գործերը քննում է Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների խախտման գործերը քննում են համապատասխան պետական մարմինները, որոնց անունից վարչական տույժեր նշանակում է պետական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող վաթuուներորդ oրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.06.2008
ՀՕ-82