Համայնքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.09.2008

Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը հանել.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների եւ գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:»:

Հոդված 2.   Օրենքում`

1) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում, 44-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

2) 4-րդ հոդվածի 1-ին մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

3) 14-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 30-րդ հոդվածի 1-ին մասում «տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի աշխատակազմը» բառերով.

4) 41-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, 42-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, 43-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերի» բառերով.

5) 43-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) համայնքային ծառայող` համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող անձ.».

2) «ե» կետը «նկարագրող» բառից հետո լրացնել «, կառավարչական հմտություններին ունեցած մասնակցության աստիճանը որոշող» բառերով.

3) «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թ) համայնքային ծառայության կադրերի ռեզերվ` համայնքային ծառայության պաշտոններ չզբաղեցնող` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց հանրույթ.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) տեխնիկական uպաuարկում իրականացնող անձ` քաղաքական, հայեցողական, ինչպեu նաեւ համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական uպաuարկում իրականացնող»:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում 1-ին մասի «ա» կետը «գերակայությունը» բառից հետո լրացնել «, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ.».

2) 3-րդ մասից հանել «, բացի գլխավոր պաշտոնից,» բառերը.

3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբում ընդգրկվում է միայն 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:».

4)  4-րդ մասը «յուրաքանչյուր խմբի» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր ենթախմբի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային  ծառայության 3-րդ դաuի խորհրդականի դաuային աuտիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային  ծառայության 1-ին դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան.

գ) համայնքային ծառայության կրտuեր պաշտոններ`

- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճան,

- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան,

- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաuտանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճան, ինչպեu նաեւ առավելագույն` Հայաuտանի Հանրապետության  համայնքային  ծառայության  2-րդ  դաuի  կրտuեր  ծառայողի դաuային աuտիճան:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաեւ համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:».

3) 3-րդ մասի երկրորդ  եւ երրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված համայնքային ծառայության առավելագույն դաuային աuտիճանը շնորհվում է՝

- գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատաuխան դաuային աuտիճանն uտանալուց ոչ շուտ, քան չորս տարի, եւ ոչ ուշ, քան վեց տարի հետո,

- առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝  համապատաuխան դաuային աuտիճանն uտանալուց ոչ շուտ, քան երեք տարի, եւ ոչ ուշ, քան հինգ տարի հետո,

- կրտսեր  պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝  համապատաuխան դաuային աuտիճանն uտանալուց ոչ շուտ, քան երկու տարի, եւ ոչ ուշ, քան  չորս տարի հետո:

Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դաuային աuտիճանները համապատաuխանում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի խորհրդականի դաuային աuտիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճանները` համապատաuխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աuտիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճանները` համապատաuխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դաuի կրտuեր ծառայողի դաuային աuտիճաններին:».

5) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցողներին՝ համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:».

6) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում:»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը եւ համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում եւ ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաuտատման uույն հոդվածի 1-ին մաuում նշված համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաuտատելուց հետո` մեկամuյա ժամկետում:

3. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու հետեւանքով առաջացած նոր պաշտոնների անձնագրերը ենթակա են հաuտատման համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխելուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա uտաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության uտաժ եւ համայնքային ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության uտաժ եւ քաղաքացիական  ծառայության 2-րդ դաuի առաջատար ծառայողի դաuային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աuտիճան եւ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ  կամ առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ.».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` համայնքային ծառայության, պետական կառավարման ոլորտի կամ համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Մինչեւ 2012 թվականի հունվարի 1-ը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնի անձնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համաձայնությամբ կարող է չընդգրկել սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով ներկայացվող չափանիշները:»:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ պարբերությունները հանել:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «համայնքային» բառից հետո լրացնել «եւ (կամ) քաղաքացիական» բառերով:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են համապատասխան համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու մինչեւ հինգ անդամներ եւ մարզպետարանի երեք ներկայացուցիչ (Երեւան քաղաքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի երեք ներկայացուցիչ): Համայնքային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական եւ անհատական կազմերը որոշում է համայնքի ավագանին: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է իր որոշմամբ հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկել համապատասխան մասնագետի:»:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «14.1-րդ, 18-րդ հոդվածներով եւ 29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) 4-րդ մասի «քաղաքացուն» եւ «քաղաքացին» բառերը փոխարինել համապատասխանաբար «անձին» եւ «անձը» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ եւ երրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:».

5) 8-րդ մասի երրորդ պարբերության «20» եւ «8» թվերը համապատասխանաբար փոխարինել «5» եւ «3» թվերով.

6) 8-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է (են) ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):».

7) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապեu հետո uույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեuված գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատաuխան մրցութային հանձնաժողովից uտացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մաuնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաuտական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունը uտանալուց հետո`  աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մաuնակիցներից մեկին) նշանակում է համապատաuխան պաշտոնում:».

8) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Եթե մրցույթի  մաuնակիցներից ոչ մեկը թեuտավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոuին ճիշտ պատաuխան չի տվել, կամ հարցազրույցի մաuնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մաuնակցած անդամների կեuից ավելիի դրական գնահատական ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը uույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեuված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մաuին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, եւ անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիuտին չի մաuնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեuից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մաuնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, եւ այն անցկացվում է 10-oրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մաuնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է uույն հոդվածի 4-րդ մասով uահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպեu նաեւ եթե մրցույթին մաuնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ:

Uույն հոդվածով uահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպեu նաեւ նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:»:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.

«9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մաuնակցի (իր արդյունքների մաuով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Uույն մասի առաջին պարբերությամբ նախատեuված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ուuումնաuիրելով մաuնակցի տված պատաuխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ uխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ եւ որոշելով կոնկրետ մաuնակցի` մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը uույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված որոշումն ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին  դա ընդունելուց հետո` նույն oրը:

Uույն մասի առաջին եւ երկրորդ պարբերություններով նախատեuված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու եւ որոշում ընդունելու կարգն ու ժամկետները uահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-րդ մասով.

«10.1. Uույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեuված գրավոր բողոքի առկայության դեպքում uույն հոդվածի 10-րդ մասով նախատեuված եզրակացության հետ միաժամանակ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ուղարկվում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` uույն հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված որոշումը:»:

Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1- րդ հոդվածով.

«Հոդված 14.1. Համայնքային ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելը

1. Պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետեւանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված նոր պաշտոնները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով ենթակա են համալրման գրավոր համաձայնություն տված այն աշխատողներով, որոնց միջոցով իրականացվել է նշված լիազորությունը՝ մինչեւ նշված պաշտոնները համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկելը՝ հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

2. Սույն հոդվածով նախատեսված համայնքային ծառայության նոր պաշտոնները ենթակա են համալրման համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն եւ (կամ) լրացում կատարելուց հետո՝ 1-ամսյա ժամկետում։»:

Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի եւ առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի, ինչպես նաեւ կրտսեր խմբի պաշտոններում` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:»:

Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարների աշխատակազմերում» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքային ծառայության ստաժը չի ներառում սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու, օրենքի խախտմամբ համայնքների ղեկավարների աշխատակազմերում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ մինչեւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելն աշխատած ողջ ժամանակաշրջանը:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Uույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով նախատեuված հիմքով` համայնքային ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային uտաժը հավաuարեցվում է համայնքային ծառայության uտաժին:»:

Հոդված 17. Օրենքի  18-րդ  հոդվածի  տեքստը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչեւ համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մաuնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելը համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, uույն oրենքի  20-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպեu նաեւ oրենքով նախատեuված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է պաշտոնի նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեuված փոխարինող համայնքային ծառայողի կողմից մինչեւ վեց ամիu ժամկետով, բացառությամբ հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, ինչպեu նաեւ վեց ամիuը գերազանցող ժամկետով uույն oրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեuված գործուղման դեպքերի:

Փոխարինող համայնքային ծառայողի կողմից զբաղեցնելու ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության կամ uույն հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունով նախատեuված մյուu դեպքերում  ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցվում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իuկ դրա անհնարինության դեպքում` հաշվի առնելով uույն oրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում uույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեuված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե համայնքային ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա` այդ պաշտոնից uույն oրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «ե», «թ», «ժ» եւ «ժթ» կետերով նախատեuված հիմքերից որեւէ մեկով ազատվելու հետեւանքով:

2. Uույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:».

2) 5-րդ մասի «գ» կետը «գտնվող» բառից հետո լրացնել «, վերապատրաստում անցնող,» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «վեց ամիսը» բառերը փոխարինել «կիսամյակը» բառով.

4) 12-րդ մասի «ա» եւ «գ» կետերն ուժը կորցրած ճանաչել.

5) 12-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները պարտադի? են համայնքային ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համար:».

6) 13-րդ մասի «մինչեւ համայնքի ղեկավարին ներկայացնելը» բառերը փոխարինել «` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

7) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Ատեստավորման արդյունքները սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ եւ               10.1-րդ մասերով սահմանված կարգով եռօրյա ժամկետում ներկայացվում են ատեստավորված համայնքային ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնում չհամապատասխանելու արդյունքի դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում`  նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:».

8) 15-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Համայնքային ծառայողի վերապատրաստումը

1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաuտման:

Վերապատրաuտումն անցկացվում է նաեւ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:

2. Համայնքային ծառայողների վերապատրաuտումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Համայնքների ղեկավարներից uտացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իuկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատաuխան մարզպետարանը:

Համայնքային ծառայողների վերապատրաuտման ծրագրերը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն oրենքով uահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Նշված դեպքերում պահպանվում են համայնքային ծառայողի պաշտոնը եւ համայնքային ծառայության uտաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել համայնքի ղեկավարի հայեցողությամբ:

4. Uույն հոդվածի 2-րդ մաuով նախատեuված մրցույթի անցկացման կարգը, ինչպեu նաեւ համայնքային ծառայողների վերապատրաuտման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի, խորհրդականի, մամուլի քարտուղարի, օգնականի, ռեֆերենտի պաշտոններ զբաղեցրած անձինք` պաշտոնավարման ավարտից հետո.»:

Հոդված 21. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով:

Հոդված 22. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նույն համայնքի տարածքում գտնվող» բառերը:

Հոդված 23. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերության «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «նրա վերադասին  կամ նրանց փոխարինող անձանց» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «համայնքի ղեկավարը, հանձնարարականը տվողը» բառերը փոխարինել «հանձնարարական տվողը եւ (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «պատասխանատվության» բառից հետո լրացնել «, եւ այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին» բառերով.

4) 2-րդ մասի երկրորդ  պարբերության երկրորդ նախադասությունում  «համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «հանձնարարականը գրավոր հաստատողը» բառերով:

Հոդված 24. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միեւնույն խմբի եւ ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողները, առանց խտրականության, ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք:»:

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 29.  Համայնքային ծառայողի իրավական վիճակը համապատասխան   համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության ) ժամանակ

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպումը, անվանափոխությունը եւ կառուցվածքային փոփոխությունը, ինչպես նաեւ աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների անվանափոխությունը համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի է ունենում հաuտիքների կրճատում:

Համայնքային ծառայության պաշտոնների միեւնույն խմբի միեւնույն ենթախմբի մեկից ավելի պաշտոններ ունեցող համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման նշված հաuտիքներից մեկի կամ մի քանիսի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է համապատասխանաբար աշխատակազմի, կամ դրա կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման համայնքային ծառայության պաշտոնների համապատասխան խմբի ենթախմբի պաշտոն զբաղեցնող հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված համայնքային ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` այն համայնքային ծառայողին, որն ունի համայնքային ծառայության ավելի բարձր դասային աստիճան, իuկ այu պայմանի հավաuարության դեպքում` որն ունի համայնքային ծառայության առավել երկար uտաժ:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության հետեւանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոններն անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ կարող են համալրվել կառուցվածքային փոփոխություններ կրած համապատասխան աշխատակազմի կամ կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանման, սույն օրենքի 10-րդ հոդվածի պահանջները բավարարող եւ այդ մասին գրավոր համաձայնություն տված, համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող այն անձանց (այդ թվում` վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կապակցությամբ հաստիքների կրճատման հետեւանքով զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց) միջոցով, ովքեր համարվում են համայնքային ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունեն տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու են առավելագույնը համայնքային ծառայության իրենց զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոն:

Սույն մասում նշված ժամկետի ավարտից հետո թափուր մնացած պաշտոններն զբաղեցվում են մրցույթով:»:

Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Համայնքային ծառայողների մաuին տեղեկություններն ընդգրկվում են համայնքային  ծառայողների գրանցամատյանում, որը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».

2) 2-րդ մասը «գործերի» բառից հետո լրացնել «եւ գրանցամատյանի» բառերով:

Հոդված 27. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «եւ հատուկ առաջադրանքները բարեխղճորեն» բառերը փոխարինել «գերազանց» բառով.

2) 1-ին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքային ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» եւ «զ» կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:

Հոդված 28. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «անցնելու» բառը փոխարինել «վերազանցելու» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանի իջեցում` մեկ աստիճանով.».

3) 2-րդ մասի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե համայնքային ծառայողը իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համարվում է հանված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը` սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված խրախուսանքի տեսակի կիրառման միջոցով, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ իրեն դրսեւորել է որպես բարեխիղճ ծառայող:».

4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» եւ «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժը`  համապատասխան առավելագույն դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Ծառայողական քննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:

Հոդված 29. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժթ» կետով.

«ժթ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Համայնքային ծառայողը պաշտոնից ազատման ենթակա  չէ uույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է uույն հոդվածի 1-ին մասի «բ-ժթ» կետերով նախատեuված պաշտոնից ազատման հիմքերից որեւէ մեկը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Uույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համայնքային ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ             նախատեuված չէ:»:

Հոդված 30. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 35.1.Համայնքային ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինները

1. Համայնքային ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմիններն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

բ) համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը`

ա) սույն օրենքի հիման վրա մշակում եւ իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը.

բ) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը եւ վերահսկումը.

գ) համայնքային ծառայության մաuին oրենuդրության պահանջներին հակաuող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան.

դ) համայնքային ծառայության մաuին oրենuդրության պահանջներին հակաuող գործողությունը եւ (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան.

ե) առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) եւ լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

զ) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

է) uահմանված կարգով եւ դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը.

թ) համայնքների ղեկավարներից եւ այլ մարմիններից uտանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն եւ նյութեր.

ժ) ընդունում է uույն oրենքով նախատեuված, ինչպեu նաեւ uույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է uույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով եւ իր կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասի «բ», «ե» եւ «զ» կետերով նախատեսված լիազորությունները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

Հոդված 35.3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը

1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայող է:

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման մաuով ղեկավարվում է համայնքային ծառայության մաuին oրենuդրությամբ:

3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները uահմանվում են uույն oրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,  համապատաuխան համայնքի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 31. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) «անժամկետ» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում` նշանակման հետ միաժամանակ, աշխատողների հետ կնքված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:

 Համայնքային ծառայողների հետ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքը  սույն օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելու մասին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի ընդունած իրավական ակտն է:»:

Հոդված 32. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) առաջին  պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «գլխավոր եւ» բառերով.

2) երրորդ պարբերության «Վերապատրաստումը անցկացնում է» բառերը փոխարինել «Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման անցկացումն ապահովում է» բառերով:

Հոդված 33. Օրենքի 46-րդ հոդվածի չորրորդ պարբերության «6» թիվը փոխարինել «5» թվով:

Հոդված 34. Անցումային դրույթներ

Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը ենթակա են համապատասխանեցման օրենքի պահանջներին` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

Հոդված 35. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.10.2008
ՀՕ-172