ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«21.1 | «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ | Արմավիրի մարզ, Զվարթնոց, գ.Նորակերտ». |
2) Երեւանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«40.1 | «Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ | քաղ. Երեւան, Փ.Բուզանդի 1/3». |
3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ցանկով.
«Գեղարքունիքի մարզպետարան | |||
44.1 | 90056 | «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ | քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)». |
4) Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
«45.1 | 90057 | «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ | քաղ. Երեւան, Շիրակի 39». |
5) Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ցանկով.
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն | ||||
45.2 | «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը | քաղ. Երեւան, Վազգեն Սարգսյան 2 |
||
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | ||||
45.3 | 90055 | «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ | քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան»: |
Հոդված 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2008
ՀՕ-223