Օրենքը չի գործում:
Գործում է ««Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքը

Armenian      
Շահումով խաղերի եւ խաղատների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.04.2010

Հոդված 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն  օրենքի  (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «մեքենայացված խաղ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո եւ մեխանիկական վիճակահանության համար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մասնակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ.».

2) «խաղատուն» հասկացության պարբերությունից հանել «եւ (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը «ինտերնետ շահումով խաղ» բառերից հետո լրացնել «մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել`

ա) Կոտայքի մարզի Ծաղկաձորի համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում.

բ) Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու» տարածքներում.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երեւան քաղաքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին  նախադասության «խաղատուն կազմակերպել» բառերը փոխարինել «կենդանի շահումով խաղ կազմակերպել» բառերով:

Հոդված 5. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը տրված շահումով խաղի կամ խաղատան լիցենզիաներն ուժի մեջ են մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.05.2010
ՀՕ-54