ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 21.12.2010
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 187-րդ հոդվածի 1-ին մասը «Անհատ ձեռնարկատիրոջ» բառերից հետո լրացնել «պետական հաշվառումը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը «գրանցման» բառից հետո լրացնել «, հաշվառման» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպություններում կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձանց» բառերը փոխարինել «կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցման» բառը փոխարինել «պետական գրանցման, հաշվառման» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2010
ՀՕ-222