Վիճակախաղերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-3-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով (վերջինիս ցանկությամբ)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին եւ երկրորդ նախադասություններից հանել «կնքված եւ» բառերը:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2012
ՀՕ-82