ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.11.2015
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքների» բառով.
2) 11-րդ մասի «քաղաքային համայնքներում» բառերը փոխարինել «քաղաքներում » բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.12.2015
ՀՕ-152