ՕՐԵՆՔԸ
«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ եւ14-րդ կետերով.
«13) օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան` օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան.
14) սերտիֆիկացման մարմին`Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «սուբյեկտների» բառից հետո լրացնել «կողմից» բառով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «վարում է» բառերից առաջ լրացնել «իր սահմանած կարգով» բառերով, իսկ «սուբյեկտների» բառից հետո՝ «հաշվառման» բառով:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ինմասիառաջիննախադասությունըշարադրելհետեւյալ խմբագրությամբ. «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացնում է սերտիֆիկացման մարմինը «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատ տալու միջոցով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «եւ օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համապատասխանության սերտիֆիկատի» բառերը.
2) 4-րդ մասի «պարտադիր հավաստման» բառերը փոխարինել «գնահատման» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.10.2016
ՀՕ-144