Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. « Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

«1) 1-ին մասի «3-րդ մասով սահմանված դեպքի» բառերը փոխարինել «1.1-ին եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վարկային  բյուրոները «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:

Վարկային բյուրոների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ փոխանցելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) «Հանրային ծառայությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ այդ օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծությունը.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողով ի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի չափը սահմանվում է վարկային բյուրոյի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջեւ կնքված պայմանագրով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-111