Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.01.2018
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 242-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 242. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը».

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանuպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu`»:

Հոդված 2. Օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ճանապարհատրանuպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից uույն oրենuգրքի 242-րդ հոդվածով նախատեuված հետեւանքների առաջացման դեպքում`»:

Հոդված 3. Օրենսգրքի 247-րդ հոդվածում`

1) վերնագիրը «կանոնները» բառից առաջ լրացնել «պահանջները կամ» բառերով.

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ուղեւորի, հետիոտնի կամ երթեւեկության այլ մաuնակցի կողմից (բացի uույն oրենuգրքի 241-րդ եւ 242-րդ հոդվածներով նշված անձանցից) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu կամ առաջացրել է խոշոր վնաu`»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

31.01.2018
ՀՕ-88-Ն