ՕՐԵՆՔԸ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ` Օրենք) 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «եւ տեխնիկական պայմանների» բառերը փոխարինել «, տեխնիկական պայմանների եւ հաճախորդի անձնական տվյալների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է Կարգավորողի սահմանած կարգով բացահայտելու իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) եւ հաճախորդի անձնական տվյալները՝ արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911), հրշեջ ծառայության 101, Հայաստանի Հանրապետության ոստիկանության 102 եւ շտապօգնության 103 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում: Կարգավորողը սահմանում է սույն մասով նախատեսված կարգը, այդ թվում՝ տեղորոշման համակարգի գործարկման պայմանները, տեղորոշման բացահայտման ժամկետներն ու համակարգի տեխնիկական նախագծի համաձայնեցմանը ներկայացվող պահանջները՝ նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ:
Տեղորոշման բացահայտման ժամկետն սկսվում է կատարվող կանչերի (հաղորդումների) պահից եւ տեւում է մինչեւ անհրաժեշտ օգնության ցուցաբերումը:».
3) 3-րդ մասի «եւ 2.1-ին» բառերը փոխարինել «, 2.1-ին եւ 2.2-րդ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
10.10.2018
ՀՕ-397-Ն