ՕՐԵՆՔԸ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի հիմնական հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքային քաղաքական, համայնքային վարչական, համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համայնքային ծառայողներ չեն համարվում:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում «6-րդ» բառը փոխարինել «12-րդ» բառով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում «քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում» բառերը փոխարինել «քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է համայնքային ծառայության ստաժին:»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում «20-րդ» բառը փոխարինել «18-րդ» բառով:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածում «21-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-22-Ն