Չափումների միասնականության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021

Հոդված 1.  «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հոդվածի  1-ին մասի 2-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 12-րդ կետը եւ 19-րդ հոդվածի 1-ին մասը «արբիտրաժի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին եւ 18.2-րդ կետերով.

«18.1) չափագիտական վերահսկողություն՝ չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման եւ վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ՝ տեսչական մարմին):»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) ծառայությունների մատուցման ոլորտում:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման,  ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման եւ արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին եւ տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.»:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Տեսչական մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետեւյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ.

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ.

3) տեսակը հաստատված եւ ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին եւ նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման եւ (կամ) շահագործման նկատմամբ.

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին եւ նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի   2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի եւ (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձեւը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 1-ին մասի «Վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «Տեսչական» բառով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.».

3) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին՝ անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.»:

Հոդված 12. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».

2) 3-րդ եւ 4-րդ մասերի «տեսչությանը» բառը փոխարինել «տեսչական մարմնին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը եւ (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».

4) 5-րդ մասի «վերահսկողություն իրականացնող» բառերը փոխարինել «տեսչական» բառով:

Հոդված 13.

1.    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.    Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի ընդունումից հետո՝ չորսամսյա ժամկետում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2021
Երեւան
ՀՕ-230-Ն