ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.12.2022
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Շահերի բախումը
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չպետք է թույլ տա «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացում:
2. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավիճակների առաջացման դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել քննչական կոմիտեի նախագահին:»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենքի 10.1-ին հոդվածով սահմանված դեպքում:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2022
Երեւան
ՀՕ-554-Ն