ՕՐԵՆՔԸ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին):»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով.
2) 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) ապահովում է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող եւ այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.12.2022
Երեւան
ՀՕ-483-Ն