Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2023

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15. 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
 
«- վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու համար տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի   20-րդ   հոդվածը   լրացնել   հետեւյալ բովանդակությամբ 59-62-րդ կետերով.
 
«59. վտանգավոր բեռների փոխադրման վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար  բազային տուրքի
10-ապատիկի չափով
60. վտանգավոր բեռների փոխադրման որակավորման քննություններ հանձնելու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
61. վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար բազային տուրքի
40-ապատիկի չափով
62. վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական տալու համար  բազային տուրքի
10-պատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.10.2023
Երեւան
ՀՕ-299-Ն