Armenian      
Փաստաբանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2023

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասը «դրույքաչափերը,» բառից հետո լրացնել «հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի համար վճարները,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.

«7.1. Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով:»:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասում «աշխատանքի վարձատրության» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափերի վճարման» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.11.2023
Երեւան
ՀՕ-356-Ն