ՀՀ Ազգային ժողովի
աշխատակազմի ղեկավար-Գլխավոր քարտուղարի
09.12.2019թ. թիվ 1492 հրաման
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈւԹՅԱՆ, ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈւՅԹՆԵՐԸ
1. Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի եվ քաղաքացիական պաշտպանության բաժինն իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետեւյալ գործառույթները՝
1) իրականացնում է Աշխատակազմին վերապահված լիազորությունների եւ պարտականությունների տիրույթում խաղաղ ժամանակ եւ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության եւ ռազմական գործողությունների պայմաններում նախատեսված աշխատանքների ու միջոցառումների նախապատրաստման, համակարգման աշխատանքները եւ դրանց իրականացման ապահովումը:
2) իրականացնում է պաշտպանական պետական պատվերի (զորահավաքային առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստումը եւ պլանավորումը,
3) ապահովում է Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության եւ ազգաբնակչության նկատմամբ ոտնձգությանը զինված դիմակայության մասնակցությունը,
4) իրականացնում է պատերազմի եւ/կամ ռազմական դրության հայտարարման, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի անցկացման կամ դրանց մասնակցության ապահովումը,
5) իրականացնում է խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության պլանների, ծրագրերի մշակման աշխատանքների մեթոդական, տեղեկատվական եւ կազմակերպական ապահովումը,
6) իրականացնում է զորահավաքային առաջադրանքի կատարումն ապահովող միջոցառումների մշակումը եւ անհրաժեշտության դեպքում՝ դրանց կատարման ապահովումը,
7) մասնակցում է զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության պլանների կատարման եւ զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների անցկացմանը, կամ իրականացնում է սահմանված կարգով դրանց նախապատրաստումն ու անցկացումը,
8) նյութական պահուստում Ազգային Ժողովի համակարգման ոլորտին առնչվող անհրաժեշտ ապրանքների կուտակման, դրանց պահպանման, հաշվառման եւ թարմացման աշխատանքների կատարման ապահովումը,
9) իրականացնում է սպառազինության եւ տեխնիկայի, կարեւորագույն քաղաքացիական արտադրանքների, բնակչության կենսաապահովման համակարգերի, առավելագույն վտանգ ու ազգային արժեքներ ներկայացնող օբյեկտների փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանման ապահովումը,
10) իրականացնում է բնակչությանը ռազմական դրության ժամանակ մթերային եւ ոչ մթերային ապրանքներով, բժշկական սպասարկման, կապի ու տրանսպորտային միջոցներով ապահովող համակարգերի նախապատրաստման ուղղությամբ,
11) իրականացնում է առաջադրանքների (պատվերների) կատարման եւ խնդիրների իրագործման ժամանակ զորահավաքային պլանների համաձայն՝ կազմակերպություններից կամ քաղաքացիներից շենքեր, շինություններ, հողամասեր, գույք, տրանսպորտային եւ այլ նյութական միջոցներ վերցնելու, ինչպես նաեւ նրանց տնտեսական գործունեության ուղղվածությունը փոփոխելու ժամանակ համապատասխան ակտերի կազմումը,
12) իրականացնում է Աշխատակազմի պահեստային կառավարման կետի (կետերի) ստեղծումը, պահպանության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը՝ Ազգային ժողովի Աշխատակազմի ղեկավարին,
13) իրականացնում է Աշխատակազմի պաշտոնատար անձանց զինապարտների հաշվառումը, կցագրումը զինված ուժերի պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին եւ ամրագրումը,
14) իրականացնում է տնտեսության, զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության համար անհրաժեշտ զորահավաքային հզորությունների եւ բնակչության պահանջմունքները բավարարող արտադրությունների ստեղծման, զարգացման ու պահպանման մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
15) իրականացնում է զորահավաքային պլանների կատարման, զինված ուժերի եւ այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերի զորահավաքային ծավալման, մարմինների ու կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսաապահովման, կապի ու տեղեկատվության համակարգերի գործունեությունը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի փոխադրման ապահովման նպատակով ուսումնավարժական հավաքներին ու պարապմունքներին մասնակցության եւ դրանց անցկացման ապահովումը,
16) իրականացնում է պետական իշխանության այլ մարմինների (ներառյալ՝ զինված ուժերը, այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը) հետ փոխգործակցության կազմակերպման ուղղությամբ միջոցառումներ,
17) իրականացնում է Աշխատակազմի զորահավաքային պատրաստականության վիճակի, նախապատրաստության միջոցառումների գործընթացի վերլուծությունը, գնահատումը եւ հաշվետվության ներկայացումը Աշխատակազմի ղեկավարին.
18) իրականացնում է խաղաղ ժամանակ պաշտպանության կազմակերպմանն (զորահավաքային նախապատրաստությանն) առնչվող այլ աշխատանքներ,
19) ուսումնասիրում եւ վերլուծում է զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ոլորտի զարգացման միջազգային փորձը եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություն,
20) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության աշխատանքները, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության պլանների մշակում, քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման կազմակերպում, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,
21) «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման ապահովումը: