Տպել
20.02.2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում
1 / 5

Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ի նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը նշել է, որ նախատեսվում է նաեւ հետադարձ ուժ սահմանել իրականացվող փոփոխության համար, որի արդյունքում օրենքի ազդեցությունը տարածվելու է Սահմանադրական դատարանի պաշտոնաթող երկու դատավորի նկատմամբ:

Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի պարզաբանմամբ խնդիրն առաջացել է դատական համակարգում 2014 թվականի փոփոխություններից հետո, որոնց արդյունքում էապես փոփոխվել էր դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգը: Նա հավելել է, որ վերացվում է տարբեր ժամանակներում պաշտոնավարած դատավորների սոցիալական երաշխիքներին եւ կենսաթոշակին առնչվող հարցերում ոչ բալանսավորված իրավիճակը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության հեղինակած լրացումները եւ փոփոխությունները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իրազեկել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Նա հիշեցրել է, որ պիլոտային է ծրագիրը, նպատակը կատարողականի հիման վրա արդար վարձատրության համակարգ ներդնելն է: Կատարողականի գնահատման չափանիշները սահմանվելու են Կառավարության որոշմամբ, իսկ հաշվարկման կարգը՝ ՊԵԿ նախագահի հրամանով:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:


20.02.2024
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թ. Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիրը
Հայաստանի Ազգային ժողովն ու Ազգային ժողովրդավարության ինստիտուտը համագործակցության շատ լավ փորձ ունեն: Մենք կարեւորում ենք ծրագրի միջոցով երիտասարդ մասնագետներին խորհրդարանի աշխատանքներին ծանոթացնելու եւ ներգրավվելու հնարավորությունը: Վստահ եմ, որ արդյունավետ կհամագործակցենք, եւ դուք ձեր ավանդը կուն...

20.02.2024
Աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թ. շինթույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Երեւան համայնքում տեղական տուրքերի` 2024 թվականի շինարարական թույլտվությունների դրույքաչափերի վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մա...

20.02.2024
Նախաձեռնությամբ ներդրվում է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ
Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասե...

20.02.2024
Կառավարությունն առաջարկում է վերանայել պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհելու օրենսդրությունը
Գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից եւ արտոնություններից: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են եղել. այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախար...

20.02.2024
Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու նաեւ ՀՀ պաշտպանությանը կամավոր հիմունքներով ընդգրկված անձը
ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը փոփոխություններ ու լրացումներ է առաջարկել Քրեական օրենսգրքում եւ «Պաշտպանության մասին» օրենքում: Նոր կարգավորմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանալու...

20.02.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...