National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2024
Բաբկեն Թունյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
1 / 9

Այսօր տեղեկատվությունը շատ է եւ աղավաղված: Այդ ամենի մեջ ճիշտ ասելիքը կորում է: Անգամ մեդիագրագետ հասարակությունը հաճախ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ասվում, կամ արվում լրատվամիջոցների կողմից՝ տեղեկատվությունը միտումնավոր կամ ոչ միտումնավոր, սխալ ներկայացնելու պատճառով. ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Բաբկեն Թունյանը մանրամասն ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, գործունեությունն ու գործառույթները, օրենքների մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը:

Հարցուպատասխանի ձեւաչափով պատգամավորն անդրադարձել է մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված խնդիրներին, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությանը: Ուսանողները հետաքրքրվել են նաեւ Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությանն ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցերով: Բաբկեն Թունյանը նշել է, որ պետք է թուլացնել էներգիայի մեկ աղբյուրից կախվածությունը: Ըստ նրա՝ նախընտրելի է զարգացնել արեւային կայանների ավելացումը, որոնց թիվը վերջին տարիներին զգալի ավելացել է: Պատգամավորը հավելել է, որ մեր երկրին անհրաժեշտ է նաեւ նոր ատոմակայան:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 25-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am