Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից:
ՀՀ ԱԺ նիստում ներկայացնելով «Ազգային «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը՝ նոր կարգավորումները պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Վերոնշյալ կանոնների համաձայն՝ բանկը վերջին 6 ամիսների ընթացքում չպետք է ունենա անվճարունակություն եւ ֆինանսական առողջացման որեւէ գործընթաց, պետք է համապատասխանի այդ երկրի կանոններով սահմանված ռեյտինգային ինչ-որ մակարդակի: Բանկի ընդհանուր կապիտալը պետք է 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի լինի, իսկ բանկի կապիտալի համարժեքության նորմատիպը պետք է լինի առնվազն 12,5 տոկոս: Ներդրվում է բանկերի սեւ ցուցակի գաղափար. եթե վերջին 12 ամսվա ընթացքում բանկի նկատմամբ առկա է դատական գործ, որով վերջինս հրաժարվել է վճարել երաշխիքը կամ մասնակի է վճարել, ապա հայտնվում է սեւ ցուցակում: Այնուհետեւ այդ դատական վճռի կայացումից հետո 12 ամսվա ընթացքում, եթե վճռվի, որ երաշխիքը չվճարելու կամ պարտավորությունը մասնակի կատարելու իրավունք չուներ, ապա այդ բանկի երաշխիքներն այլեւս չեն ընդունվում: «Բոլոր բանկերն այս պահանջներին բավարարում են, եւ համաձայնագրի վավերացման արդյունքում ՀՀ ընկերություններն ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ պետական եւ մունիցիպալ մակարդակներում գնումների գործընթացներին»,- փաստել է փոխնախարարը:
Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը: «Սումգայիթի ...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 28-ին ընդունել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Էվա Բուսզայի գլխավորած պատվիրակությանը: Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարումը Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու կար...
Խորհրդարանը քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացր...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումնե...
Խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկ...
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր»...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն կտրվի նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը. Լեւոն Բալյան
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը միասնական իրավաբանական հասկացությունների կիրառմամբ, առավել համապարփակ եւ համակարգված, պարզ եւ ընկալելի կարգավորումների սահմանումն է, ինչի արդյունքում ակնկալվում է ապահովել կատարողական վարույթի մասնակիցների առավել արդյունավետ պաշտպանությունը, ինչպես նաեւ կատարողական...
Փոփոխություններ են առաջարկվում ՍԴ անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափի վերաբերյալ
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ հետեւյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մի...
Քննարկվել են «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր ...
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը փետրվարի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: «Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյ...
ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի
Փետրվարի 28-ին` ժամը 13:30-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: ...