Տպել
29.02.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը
1 / 7

Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:  Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցին, որը տեղի է ունեցել երեկ: Հիշեցնենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը: Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխող խմբակցությանը, որը չէր մասնակցել գաղտնի քվեարկությանը, ինչի  արդյունքում Դավիթ Բալայանը չէր ընտրվել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Բաբկեն Թունյանը: Արձագանքելով Արծվիկ Մինասյանի ելույթին՝ Բաբկեն Թունյանը նշել է, թե երեկ հավանաբար առաջին նախադեպն էր, որ ընդդիմությունն ամբողջ կազմով մասնակցել է  ընտրության: Պատգամավորը հստակեցրել է՝ խմբակցությունն օգտվել է  իրեն վերապահված  իրավունքից, քանի որ համապատասխան  օրենքի համաձայն պատգամավորը կարող է ընտրել, չընտրել կամ չմասնակցել ընտրության:

«Շատ կարեւոր կառույցի նախագահի ընտրության հարցն է»,- վերադառնալով քննարկվող հարցին՝ ասել է Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ սա այն կառույցն է, որի հետ կապված խնդիրներն ու հարցերը բազմաթիվ են, քանի որ  առնչվում են  բոլոր քաղաքացիներին  ամենօրյա գործունեության մեջ:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական  հանձնաժողովն արդյունավետ աշխատել է կառույցի հետ, ունեցել բազմաթիվ քննարկումներ:

Եզրափակիչ ելույթում Գարեգին Բաղրամյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:


29.02.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագո...

29.02.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 1-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00...

29.02.2024
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փ...

29.02.2024
Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
67 կողմ ձայնով Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ. այս մասին տեղեկացրել է Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:...

29.02.2024
Գարեգին Բաղրամյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի գաղտնի ընտրության արդյունքները: Գարեգին Բաղրամյանը 67 կողմ քվեով ընտրվել է հանձնաժողովի նախագահ:   ...

29.02.2024
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գեւորգյանի  թեկնածությունը: Խորհրդարանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկել է փետրվարի 29-ի հերթական նիստում: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունե...