Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ ո՛չ պատգամավորների, ո՛չ Կառավարության կողմից առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Պաշտպանության փոխնախարարը նշել է, որ օրենսդրական փաթեթով նախատեսվում է ներդնել մարտական գործողություններին անմիջականորեն չմասնակցող զինվորական ծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության եւ մասնագիտական գիտելիքների թեստերը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է այս եւ նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ: Փետրվարի 29-ին կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագո...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մարտի 1-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00...
Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
67 կողմ ձայնով Գեղամ Գեւորգյանն ընտրվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ. այս մասին տեղեկացրել է Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:...
Գարեգին Բաղրամյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի գաղտնի ընտրության արդյունքները: Գարեգին Բաղրամյանը 67 կողմ քվեով ընտրվել է հանձնաժողովի նախագահ: ...
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ՀՀ կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Խորհրդարանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկել է փետրվարի 29-ի հերթական նիստում: Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունե...
Խորհրդարանը շարունակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը
Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում շարունակել է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Կառավարությունն այդ պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ուն...