ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 1-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կրթաթոշակառու միջազգային ուսանողական խմբի հետ:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:
Գերմանիայի տարբեր բուհերը ներկայացնող հիմնադրամի կրթաթոշակառուներին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրության համար:
Նա ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանի անվտանգային խնդիրները` խոսելով նաեւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Սարգիս Խանդանյանի խոսքով 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարությունը որդեգրել է որպես ռազմավարություն եւ ջանք չի խնայում երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման ու ամրապնդման գործում:
Ուսանողները հարցեր են ուղղել Սարգիս Խանդանյանին, որոնք վերաբերել են ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորմանը եւ այլ թեմաների:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել են արտաքին քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: ...
Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել եւ լրագրողների հարցադրումներին է պատասխանել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մանրամասները` տեսանյութում: ...
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի առաջարկով լրագրողները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: Այնուհետեւ Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 11.03.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 15.03.2024 - 14:00-16:00: 1.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 04.03.2024 -10:00-12:00, 2.Տարածաշրջանային եւ եվրասիական ի...