ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:
«Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցներում նշվում է, որ մեդիա ոլորտը Հայաստանում շատ բեւեռացված է»,- ասել է Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի մեդիա ոլորտին վերաբերող հարցերին: Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խոսքի ազատությունը Հայաստանում առաջադիմել է:
Պատգամավորի խոսքով մեդիա ոլորտի բեւեռացման պատճառներից է նաեւ լրատվամիջոցի ֆինանսական ազատություն չունենալը. թերզարգացած է գովազդի շուկան եւ այդ ամենը հանգեցնում է պատվեր կատարելուն: Հասմիկ Հակոբյանն ընդգծել է, որ լրատվամիջոցը պետք է անաչառ լրատվություն մատուցի, պետք է տեղեկատվությունը նախ ուսումնասիրվի, հետո ներկայացվի օբյեկտիվ փաստ: Պատգամավորը հավելել է, որ շատ լրատվամիջոցներ գործում են այս կամ այն քաղաքական կուսակցությունների պատվերով: Նա տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է նաեւ կուսակցական մեդիա:
Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենսդրական նախաձեռնությանը, որով հնարավոր կլինի կարգավորել դաշտը եւ միաժամանակ չսահմանափակել խոսքի ազատությունը:
Ապագա դիվանագետները պատգամավորի հետ զրուցել են նաեւ մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի մասին:
ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով խորհրդարանական լսումներ էր հրավիրել Տնտեսական հարցերի հանձնաժողովը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 30 աշխատող ունեցող ընկերությունների համար որոշակի ժամանակահատվածով սահմանված էր եկամտային հարկի եւ շահութահարկի գծով արտոնություն, որը երկարաձգվել էր եւս մեկ տարով: Այդ գործընթացին զուգահեռ առավել երկարաժամկետ, կանխատեսելի, ոլորտի ու տնտեսության շահերն առա...
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկումների առանցքում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն է:...