Տպել
12.03.2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
1 / 4

Խմբակցության անունից ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` մարտի 12-ին ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` դեսպանը նշել է, որ վերջին ամիսները նշանավորվել են ԼՂ-ի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում  էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ տարածաշրջանային անվտանգությանը:

Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունները:

Անդրադարձ է եղել  Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին,  տարածաշրջանային իրադրությանն ու  անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:

Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրելու կարեւորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե'ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե'ւ պատերազմական հանցագործություններով, ե'ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով:


12.03.2024
Զարուհի Բաթոյանը մասնակցել է ««Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մարտի 12-ին մասնակցել է «Ներառում Հայաստան» կրթական եւ սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Մանկավարժները «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի ջատագովներ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը...

12.03.2024
Քննարկվել է «ՀՀ եւ ԵՄ միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը
ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայ...

12.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...