National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
13.03.2024
Քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» ծրագիրը
1 / 10

Ողջունում ենք ԵԽ երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ անչափ կարեւորում ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի մեկնարկը` ողջունելով ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին, որին մասնակցել են նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը եւ ԵԽ Երեւանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Էմմա Մկրտչյանը:

Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական ներառման եւ բնակապահովման ծրագրերի իրականացման աշխատանքներին ակտիվորեն ներառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ներկա պահին քննարկվում են արդեն երկարաժամկետ ծրագրերը:

Խոսելով ԵԽ երեւանյան գրասենյակի հետ ակտիվ համագործակցության մասին` Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ համատեղ աշխատանքների արդյունքում «Մարդու իրավունքներն ու կենսաբժշկությունը» կոնվենցիայի ստորագրման եւ վավերացման նախապատրաստական ակտիվ փուլում են: Ընդգծելով կոնվենցիայի կարեւորությունը` հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն առողջապահության ոլորտում մարդու իրավունքներին վերաբերելի միակ միջազգային փաստաթուղթն է:

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին ԵԽ երեւանյան գրասենյակի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Նա նշել է, որ կոնվենցիայի ստորագրումը եւ վավերացումը Հայաստանի համար կլինի կարեւոր զարգացում: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրել է սոցիալական իրավունքների համար նախատեսված նոր ծրագիրը` նշելով, որ այն Հայաստանում փախստականների հետ կապված ճգնաժամին ԵԽ-ի արձագանքի մի մասն է:

ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը գնահատանքի խոսք է ուղղել Հայաստանի ներպետական բոլոր իրավասու մարմիններին` ճգնաժամին հավուր պատշաճ հակազդելու եւ արձագանքելու համար: «ԵԽ-ն առաջին օրից ուշի-ուշով հետեւում եւ արձագանքում է այս ճգնաժամին` հանդես գալով համապատասխան հայտարարություններով: Դրա հիման վրա գլխավոր քարտուղարը հայտարարեց ծրագրային նոր փաթեթի մասին, որը ներառում է 4 ծրագիր: Նպատակն է համագործակցել եւ աջակցել իշխանությանը, որպեսզի ճգնաժամի հետ կապված միջնաժամկետ եւ երկարաժամկետ կարիքներին հնարավոր լինի արձագանքել»,- ասել է Մաքսիմ Լոնգանգեն: Ըստ նրա` առաջնահերթություն են համարվել սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, այդ թվում` կացարանների, զբաղվածության ապահովման եւ կրթության իրավունքի իրացման խնդիրները: ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարի դիտարկմամբ ծրագիրն ավելի լայն շրջանակ կընդգրկի եւ կանդրադառնա նաեւ Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման խնդիրներին:

Ծրագիրն աշխատելու է երեք ուղղություններով. պաշտոնապես այն մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ից եւ կտեւի մոտավորապես երկու տարի: Առաջին եւ ամենամեծ բաղադրիչը կլինի օրենսդրության վերանայումը: Երկրորդ բաղադրիչով դիտարկվելու են իրավասու մարմինների կարողությունների զարգացման հնարավորությունները, մասնավորապես` սոցիալական իրավունքների պաշտպանության եւ առաջմղման կարողությունները:

«Սա սոցիալական իրավունքներին նվիրված առաջին ծրագիրն է, որն իրականացվում է Հայաստանում»,- նշել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրերի համակարգող Մարգարիտա Գալստյանը:

Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվում նաեւ առաջնագծում փախստականներին առաջնային աջակցություն ցուցաբերող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ` զարգացնելու սոցիալական իրավունքները պաշտպանելու նրանց կարողությունները: Դիտարկվելու է Հայաստանում Եվրոպական սոցիալական խարտիայի կատարման իրավիճակը:

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու փոխնախագահները ներկայացրել են փախստականների ճգնաժամի հետ կապված իրավիճակի, սոցիալական խարտիայի կատարման վերաբերյալ իրենց դիտարկումները:

Անդրադառնալով առողջապահության մատչելիության խնդրին` Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ՀՀ-ն բավականին ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Նա խոսել է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման մասին:

Բազմակողմ եւ բազմաբաղադրիչ ծրագրի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով` Բաբկեն Թունյանն ընդգծել է սոցիալական համերաշխության խնդիրը: Նա կարեւորել է այս հարցում եւս եվրոպական գործընկերների աջակցությունը` հավասարակշռությունը պահպանելու համար:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Կառավարության կողմից արդյունավետ իրականացված կարճաժամկետ ծրագրերի համատեքստում Ռուստամ Բաքոյանը նշել է, որ միջնաժամկետ եւ երկարաժամկետ աջակցության ծրագրերի համար Կառավարությունը միջազգային գործընկերների աջակցության կարիքը կունենա տարբեր հարթություններում:
 


13.03.2024
Քննարկվել են ոռոգման ջրի չափմանը եւ օրենսդրական բարեփոխումներին ուղղված հարցեր
Մարզային այցերի ընթացքում համայնքների բնակիչները բարձրաձայնում են, մասնավորապես, ոռոգման ջրին եւ ջրաչափերին առնչվող հարցերը, այդ առնչությամբ հայտնում իրենց մտահոգությունները. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ոռոգման ջրի հիմնախնդիրներին, գյուղատնտեսությա...

13.03.2024
Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականը
Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Էկոնոմիկա...

13.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությո...

13.03.2024
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է ԵՏՍՀ պատվիրակությունը
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթեւիկ Գասպարյանը եւ Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախա...

13.03.2024
Երեւանում գործող շրջիկ առեւտրի իրավակարգավորումները կկիրառվեն նաեւ մյուս համայնքներում
Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է շրջիկ առեւտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առեւտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվ...

13.03.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության...

13.03.2024
Փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում
Ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանն են ուղղված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություն...

13.03.2024
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրք...

13.03.2024
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
Որեւէ երկրի հետ հարաբերությունների զարգացումը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ազատության հաշվին. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆ...

13.03.2024
Հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում մի շարք օրենսդրական նախաձեռնություններ քննարկել է երկրորդ ընթերցմամբ: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման...

13.03.2024
Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձեւաչափերը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը,  հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են  «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծ...

13.03.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

13.03.2024
Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ: Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի...

13.03.2024
Նախատեսվում է ներդնել նոր` տիպային պայմանագրերի ձեւ
Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում եւ ներդնել նոր պայմանագրային ձեւ, որը վերցված է ամերիկյան համանման կարգավորումների օրինակով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակ...

13.03.2024
Առաջարկվում է ավիացիոն ոլորտում մատուցվող մի շարք ծառայությունների համար սահմանել պետական տուրք
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կանոնակարգման եւ վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Ուսումնասիրելով միջազգային փորձը` կոմիտեն պարզել է, որ աշխարհի մի շարք երկրներում համանման ծառայությունները մա...

13.03.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am