Տպել
15.03.2024
ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
1 / 7

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:  Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի  20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ:

2023 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին:

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում:

Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին:

Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել  ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:

Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք  մտահոգում են քաղաքացիներին:  «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը եւ ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են  տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար ետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, եւ մեծ հույս ունենք, որ մինչեւ եվրոպական ընտրությունները՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության զգալի  աճին՝ նշելով, որ  2022 թվականի համեմատ այն  աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով   2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել եւ զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով  ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առեւտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով:  Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձեւաչափեր եւ քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու եւ զարգացնելու առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:


15.03.2024
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով: Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գ...

15.03.2024
Արման Եղոյանը հանդիպել է բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողների հետ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է «ԵՄ արտաքին հարաբերություններն աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի դեպքը» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան Մոնե» ձմեռային դպրոցի ուսանողներին: Եր...

15.03.2024
Քննարկվել են 2023 թ. արտաքին ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն ու ընդունել ի գիտություն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է նախորդ տարում իրականացված ծրագրերն ու միջոցա...

15.03.2024
Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն
Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցելու երիտասարդների հետ: Կարծում եմ,  որ դուք  լավ տպավորություններ եք ստացել ձեր կատարած աշխատանքից եւ միշտ կլինեք խորհրդարանի կողքին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 15-ին Ազգային ժողովում ...

15.03.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրերի վավերացման մասին օրենքների նախագծերին
Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկայ...

15.03.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.03.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...